Մարիխուանա՝ անձնական օգտագործման նպատակով
02.12.2014 12:20
Թմրամիջոցի հայտնաբերում
Նոյեմբերի 29-ին, ժամը 20.05-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Տիգրան Մեծի պողոտայից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Խ.-ին որի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է փաթեթ` կանաչ, բուսական ծագումով զանգվածի պարունակությամբ:
Գոռ Խ.-ն հայտարարել է, որ նշված զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որն իր անձնական օգտագործման նպատակով նոյեմբերի 29-ին, ժամը 7.30-ին, ձեռք է բերել Արարատ քաղաքում՝ իր ծանոթ ոմն Դավիթից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: