ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարմնական վնասվածք` ջրոցի խաղալիս

Հուլիսի 12-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Վազգեն Ե.-ն: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ջրոցի խաղալիս քիթն ընկերոջ ուսին հարվածելու հետևանքով:  
Հուլիսի 13-ին, ժամը 15.20-ին, Վազգեն Ե.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ վնասվածքը ստացել է ոչ թե ընկերոջ ուսին հարվածելու, այլ հուլիսի 12-ին, ժամը 15.00-ին, Երևանի  Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի մոտ ջրոցի խաղալիս անհայտ անձի կողմից  բռունցքով հարվածելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ: 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վազգեն Ե.-ին մարմնական վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Նարեկ Թ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: