Մարմնական ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
27.09.2023 11:37
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 26-ամյա Գոռ Գ.-ն, որը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: