Մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 1-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 50-ամյա Ադամ Ա.-ն: Նա 2010 թ. օգոստոսի 21-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: