ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Հետախուզվում էր առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Դեկտեմբերի 10-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի ճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի հատվածում, նկատել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա: Ստուգմամբ պարզվել է, որ ավտոմեքենան չի անցել տեխնիկական զննություն: Պարզվել է նաև, որ 33-ամյա վարորդը 2020 թ. օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով: Նա, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: