Պատանիների վեճն ավարտվել էր մարմնական վնասվածքով
12.01.2023 14:30
Մարմնական վնասվածք
![Պատանիների վեճն ավարտվել էր մարմնական վնասվածքով Պատանիների վեճն ավարտվել էր մարմնական վնասվածքով](/timthumb?src=/resources/police/img/news/big/1673519606-8401.jpeg&q=75&w=780&wm=1)
Հունվարի 11-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Հյուսիսային պողոտայից ազդրի պատռած վերքով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց դիմած պատանուն կտրող-ծակող առարկայով խփել էր հասակակից մեկ այլ պատանի: Նա Արտաշիսյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: