Մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն
15.07.2022 13:17
Մարմնական վնասվածք
Հուլիսի 13-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 43 և 39 տարեկան երկու տղամարդ:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կապանցի 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ պտուտակահանի նմանվող իրով մարմնական վնասվածք է պատճառել համաքաղաքացիներին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: