ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մարմնական վնասվածքներ, խուլիգանություն, առևանգում. կան ձերբակալվածներ

Մարմնական վնասվածքներ, խուլիգանություն, առևանգում. կան ձերբակալվածներ

Նոյեմբերի 12-ին, գիշերվա ժամը 3-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հաղորդում, որ կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել 31-ամյա մի երիտասարդ:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ հիվանդանոց է մեկել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի 1-ին նրբանցքում անհայտ անձն է դանակահարել երիտասարդին: Ավելին պարզել չի հաջողվել. ըստ բժշկի տեղեկանքի` երիտասարդն ի վիճակի չէր հաղորդում տալու:
Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ աշխատանքի արդյունքում ստացվեցին օպերատիվ տվյալներ, իսկ դրանց իրացմանը մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ ամեն ինչ կատարվել էր նախնական համաձայնությամբ:
34-ամյա տղամարդը, որը վարում էր հասակակից ընկերոջ «ԲՄՎ»-ն, և 23-ամյա երիտասարդը` «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով, իրենց հինգ ընկերների հետ նոյեմբերի 12-ին, կեսգիշերն անց, Շոպրոնի 2-րդ նրբանցքի սկզբնամասում դարանակալում են 31-ամյա տուժածին և նրա ընկերներին: Գիշերվա ժամը 2-ին մոտ նկատելով տուժածի «Մերսեդեսը»՝ դարանակալողները «ԲՄՎ»-ով հարվածում-կանգնեցնում են մեքենան և իջեցնում են տուժածին ու ընկերոջը: «ԲՄՎ»-ի 34-ամյա սեփականատերը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցնում տուժածին, իսկ նրա ընկերոջը ծեծի ենթարկելուց հետո հարկադրաբար նստեցնում են «ԲՄՎ»-ն և առևանգում:
Նոյեմբերի 13-ին, ժամը 14.10-ին, Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվում, ձերբակալվում և, «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխվում 23-ամյա երիտասարդը: Հասակակից ընկերոջ մեքենան վարած 34-ամյա տղամարդը հայտնաբերվում է նոյեմբերի 14-ի առավոտյան ժամը 7.10-ին` Շինարարների փողոցում: 10 րոպե անց միջադեպին մասնակից 23-ամյա երիտասարդը հայտնաբերվում է Բագրատաշենի սահմանային անցակետում: 20 րոպե անց 25-ամյա մեկ այլ մասնակից հայտնաբերվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում, իսկ նրա հասակակիցը 20 րոպե անց հայտնաբերվում է Մուրադյան փողոցում: Ժամը 11.45-ին իր բնակության վայր Սիլիկյան թաղամասում հայտնաբերվում է նաև 26-ամյա մասնակիցը:
Բոլորն էլ ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին, այնուհետև ներկայացվում նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքն ու դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական օրենսգրքի 166-րդ (Առողջությանը ծանր վնաս պատճառելը), 297-րդ (Խուլիգանությունը) և 191-րդ (Մարդուն առևանգելը) հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: