ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Ապրիլի 5-ին, ժամը 20.45-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 19-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Մալաթիայի ոստիկաններին երիտասարդի մայրը հայտնել էր, որ որդուն վնասվածքներ էր պատճառել ոմն Ժորժ:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է երիտասարդին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 18-ին 31-ամյա երիտասարդը ներկայացել է Մալաթիայի բաժին: Նա ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: