Մարմնական վնասվածք էր պատճառել անվտանգության աշխատակցին
Մարտի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում տալու:
Ձեռնարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ռեստորանային համալիրներից մեկի աշխատակից երիտասարդը վնասվածքը ստացել էր նույն համալիրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. նրան սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էր 21-ամյա մի երիտասարդ: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նա Մարգարյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: