Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 8-ին բաժին է ներկայացել 20-ամյա Մհեր Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Նա ներկայացել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: