ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը մահացել է

Հուլիսի 15-ին, ժամը 00.15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի մասում դանակահարված» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մոտ 32 տարեկան մի տղամարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց տղամարդու ինքնությունը: Նա, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 05.15-ին տղամարդը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ և կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: