Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
19.04.2023 12:03
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստկանության ՔՈԳՎ և Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 18-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 26-ամյա Վահե Վ.-ն, որը մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: