55-ամյա տղամարդը հետախուզվում էր Մարոկկոյի Թագավորության իրավապահների կողմից
23.10.2023 10:50
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 20-ին Ներքին Չարբախի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 55-ամյա Մայ Ա.-ին: Նա մարտի 13-ից Մարոկկոյի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: