ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները կրկին մեկնեցին մարտական հերթապահության (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանները կրկին մեկնեցին մարտական հերթապահության (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը:
Սահմանապահ ոստիկաններին ճանապարհելու էր եկել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա դիմելով դիրքապահներին, փոխանցեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ողջույնները ու մաղթեց բարի ծառայություն:
Ոստիկանության զորքերի երգչախումբն ու «Նկարագիր» պարային համույթը հայրենասիրական երգ ու պար նվիրեցին սահմանապահներին, ինչից հետո, ավանդույթի համաձայն, դիրքեր մեկնելուց առաջ ոստիկաններն աղոթեցին ու երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը:
Ի դեպ, Տավուշ մեկնող այս ոստիկաններն արդեն երկրորդ անգամ են իրականացնելու մարտական հերթապահություն:
Հաջորդ օրը ոստիկանության զորքերի 1033 զորամաս վերադարձան մարտական առաջադրանքը կատարած՝ հայրենիքի նվիրյալ ոստիկանները:
Ոստիկանության պետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ծառայության համար և հպարտությամբ նշեց, որ բոլոր դիրքապահների ու նաև նրանց շնորհիվ ունենք ապահով պետական սահման։
Վալերիյ Օսիպյանը պարգևատրեց բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք ծառայողների:
Դիրքերից վերադարձած ծառայողները մի քանի օր կհանգստանան ու կանցնեն հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով հրամանի, որ կրկին մեկնեն արդեն հարազատ դիրքեր: