ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտարվեստների փառատոն և քիք-բոքսինգի մրցաշար՝ «Ես եմ հայրենիքիս զինվորը» խորագրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10.12.2012 13:27 Միջոցառումներ

Դեկտեմբերի 8-9-ը Հայաստանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ մարտարվեստների փառատոն և քիք-բոքսինգի մրցաշար՝ «Ես եմ հայրենիքիս զինվորը» խորագրով, որտեղ իրենց մասնակցությամբ ելույթ ունեցան 14 ֆեդերացիաներ և 400 մասնակիցներ:
Միջոցառումը կազմակերպվել էր «Դինամո» ՄՀԿ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:
Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինվորականներ և մարզասերներ:
Փառատոնի բացման առթիվ ՀՀ պաշտպանության նախարարն իր ողջույնի խոսքը հղեց մասնակիցներին:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձի խոսքը ներկաներին փոխանցեց և ելույթ ունեցավ Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ի նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը:
Իրենց ցուցադրական ելույթներով հանդես եկան ֆեդերացիաների սաները, իսկ մոջոցառմանը տոնական տրամադրություն հաղորդեցին պաշտպանության նախարրարության նվագախումբն ու երգչախումբը: 
Փառատոնը, որը մեծ ոգևորությամբ և ջերմությամբ ընդունվեց ներկաների կողմից. այսուհետ կդառնա ավանդական: