ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտի 1-ին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Աբովյան քաղաքում

02.03.2022 14:53 Միջոցառումներ

Մարտի 1-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Աբովյան քաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվեցին ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 74 խախտում։ Մասնավորապես, 3 մեքենա շահագործվում էր համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված, 2-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ 2 անձ մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, 1-ը՝ առանց մեքենայի տեխանձնագրի։ 3 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։