ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվածը Ապարան քաղաքում և Արագած գյուղում ավտոմեքենաներից էլեկտրական մարտկոցներ է գողացել

06.09.2019 11:21 Գողություն

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներըԱշտարակ քաղաքի Երևանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Բյուրական գյուղի 53-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոս ամսվա ընթացքում Ապարան քաղաքում և Արագած գյուղում հինգ ավտոմեքենաներից էլեկտրական մարտկոցներ է գողացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: