ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտունիի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Մարտունիի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ գյուղի 27-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Մարտի 11-ին, իրացնելով տեղեկությունները, իրավապահները նրան ձերբակալեցին ու տեղափոխեցին բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց անձեռոցիկի մեջ փաթեթավորված մոտ 6 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: