Մարտունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
06.12.2021 14:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 5-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մարտունու բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Սարգիս Մ.-ն, որը նոյեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: