ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մեկնեցին Լիճք գյուղի վարչական տարածք: Ըստ ստացված տվյալների՝ Ներքին Գետաշեն գյուղի 26, 27 և 28 տարեկան չորս բնակիչ, թմրամիջոց ձեռք բերելու նպատակով, մեքենայով գնացել են նշված տարածք: Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդներից երկուսը դիմել են փախուստի, իսկ երկուսը մնացել են մեքենայում։ 26 և 28 տարեկան երիտասարդները հրավիրվել են ոստիկանության Մարտունու բաժին։
Ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին փախուստի դիմած երիտասարդներից մեկը Ներքին Գետաշեն գյուղի իր տան բակում հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մարտունու բաժին։ Նա հայտնել է, որ նախորդ օրը Տելեգրամով թմրամիջոց է պատվիրել, ապա տերմինալով վճարել և ստացել է տեղակայման տվյալները։
Լիճք գյուղի գերեզմանատան հարակից տարածքում կատարված զննության ժամանակ 26-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայով փաթեթը։ Նա ձերբակալվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: