ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտունու ոստիկանները բացահայտեցին հիվանդանոցում կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12.09.2019 14:50 Գողություն

Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը «Մարտունի» բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական բաժանմունքում գողացել է մի կնոջ բջջայիննը՝ պատճառելով 100,000 դրամից ավելի վնաս։ Մարտունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում ապրող 30-ամյա մի կին։ Կասկածվողը հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ոստիկաններին ներկայացրել հափշտակված բջջայինը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: