ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրավապահների համատեղ աշխատանքի շնորհիվ թմրամիջոցների մաքսանենգության դեպք է բացահայտվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Մեղրիի բաժնի քրեական հետախույզներն ու ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի  վարչության ծառայողներն արձանագրել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական բացահայտումը։ Իրավապահները մարտի լույս 14-ի գիշերը Մեղրիի մաքսակետում զննել են Արարատի մարզի Ոսկան գյուղի 32-ամյա բնակչին և  նրա վարած «DAF» բեռնատարը։ Տղամարդու մոտ մեթամֆետամինի նմանվող զանգվածով 2 փաթեթ կար՝ ընդհանուր 3 գրամից ավելի քաշով։ Ավտոմեքենայի զննությամբ էլ հայտնաբերվել է շուրջ 30 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ։ Վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: