ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մաքրություն կատարելու նպատակով այցելել է բնակարան և մետաղյա պահարանը բացելով` գումար գողացել

17.06.2015 11:50 Գողություն

Հունիսի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մուրացանի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Անուշ Ա.-ին:
Պարզվել է, որ Անուշ Ա.-ն նույն օրը, ժամը 17.00-ին, մաքրություն կատարելու նպատակով այցելել է 1982 թ. ծնված Դավիթ Ղ.-ի բնակարան և մետաղյա պահարանը բացելով` գողացել է 120.000 դրամ:
Անուշ Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն: Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 93.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: