Երևանի Լենինգրադյան փողոցում «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնի, որը մահացել է
09.10.2015 15:28
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, «ԿամԱԶ 5511» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33/5 հասցեում գործող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Էդվարդ Հունանյանին, որը տեղում մահացել է:
Ժամը 19.30-ին վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: