ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի խուզարկությամբ մեթադոն հայտնաբերվեց

Հունվարի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի Րաֆֆու փողոցի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Իրացնելով տվյալները՝ նրանք հայտնաբերեցին 36-ամյա տղամարդուն, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով լցված տարա: Երիտասարդը հայտնեց, որ այն մեթադոն է, որը 10 000 դրամով ձեռք է բերել անծանոթից:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: