ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են մեթադոն

Թմրանյութի հայտնաբերման հերթական դեպքն են արձանագրել Վաղարշապատի ոստիկանները: Ապրիլի 11-ին բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի երեք բնակիչ՝ 30, 40 և 43 տարեկան, ապօրինի պահում են թմրանյութ: Նույն օրը երեքն էլ ձերբակալվել ու, 43-ամյա տղամարդու վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Անձնական խուզարկությամբ 30-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթի նմանվող 70 մգ հեղուկով տարա: Նրա մոտ հայտնաբերվել է նաև գաղտնի փականով դանակ: Հեղուկի վերաբերյալ երիտասարդը հայտնել է, որ այն մեթադոն է և պատկանում է իրեն:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: