ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեթադոն ու կրիստալ. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը Արմավիրի քրեական հետախույզները ստացան ապրիլի 12-ին: Երեկոյան ժամը 9-ին Արմավիրի կահույքի նախկին արտադրամասի մոտից նրանք բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդու` երկու ընկերների հետ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով սրվակ, իսկ գուլպայի միջից և գոտկատեղի ներսի մասից` հեղուկով լցված մեկական ներարկիչ: Ներարկիչների պարունակության վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ դրանք մեթադոն և կրիստալ տեսակի թմրամիջոցներ են, որոնք ձեռք է բերել «տելեգրամի» միջոցով, իսկ սրվակը լցված է թորած ջրով:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: