Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթ
12.12.2023 10:35
Թմրամիջոցի հայտնաբերում
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 3-րդ բաժանմունքի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք մայրաքաղաքի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 41-ամյա մի գյումրեցու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: