ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի խուզարկությամբ մեթամֆետամին է հայտնաբերվել

Ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասում ստացված տեղեկություններն իրացնելով՝ փետրվարի լույս 10-ի գիշերը, ժամը 03.45-ին, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Երևանի 38-ամյա մի բնակիչ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ այն մեթամֆետամին է, ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: