1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մի քանի տասնյակ փաթեթ մեթամֆետամին, մարիխուանա և լիրիկա. քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Աշտարակի բաժնի գործընկերների և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ: Օպերատիվ խմբերը Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերեցին երեք տղամարդու, որոնք ձերբակալվեցին ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերվեցին ոստիկանություն: Կասկածանքը թմրանյութ ձեռք բերելը, պահելն ու իրացնելն էր։ Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երեք փաթեթ մեթամֆետամին, 30-ամյա երևանցու մոտ լիրիկայի 28 դեղահաբ կար, իսկ վարորդի` Զովունի գյուղի 30-ամյա բնակչի մոտ` մարիխուանա:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվածը շատ ավելին էր` ընդհանուր մոտ 53 գրամ մեթամֆետամինի 49 փաթեթ, մոտ 93 գրամ մարիխուանայի 58 փաթեթ և լիրիկայի 130 հաբ:
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ թմրամիջոցներն իրացրել էր 32-ամյա երևանցին՝ «տելեգրամ» հավելվածի էջերից մեկի միջոցով, որի գործունեությունը կասեցվել է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: