1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մոտ փաթեթներով մեթամֆետամին կար

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 21-ին: Առավոտյան ժամը 6-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկեցին 50-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց փայլաթիթեղի երեք փաթեթ` սպիտակ, բյուրեղանման զանգվածներով:
Ըստ 50-ամյա տղամարդու` հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է, որը ձեռք էր բերել մայրաքաղաքում՝ օտարերկրյա մի քաղաքացուց և պահել իր օգտագործման համար:
Ձեռնարկվում են միջոցառումներ` իրացնողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: