Գողության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց Մեծամոր գյուղում
23.11.2023 10:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 22-ին Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 28-ամյա Ռոմիկ Վ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: