ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեծամորի ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

27.11.2020 18:34 Գողություն

Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Երևանի Արցախի փողոցի28-ամյա մի բնակիչ վարչական տարածքում մեքենայից գողություն է արել: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց բաժին:
Պարզվել է, որ նա ժամը 3-ի սահմաններում Արմավիր-Մեծամոր ճանապարհին, օգտվելով «Ֆոլքսվագեն» մակնիշի մի մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է նվագարկիչ, բարձրախոսներ, մոնիթոր և մարտկոց:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: