Մեծամորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
08.11.2021 11:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Արմինե Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: