Մեծամորի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառուների շնորհիվ հունիսի 14-ին Մեծամորի 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Ռոբերտ Մ.-ն, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը) մեղադրանքով:
 Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					