Հետախուզվողը հայտնաբերվեց Մեծավանում
29.09.2018 14:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 15.25-ին, Մեծավան գյուղի Իսակովի փողոցից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Խաչիկ Ն.-ն, որը սեպտեմբերի 27-ից Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: