ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեծերի ուշադրությունից դուրս. մահվան ելքով պատահար Սարուխանում

07.09.2013 11:48 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սարուխան գյուղի 13-ամյա բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ Ռոման Բ.-ի վարած, պապին պատկանող «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան Սարուխան գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող սարում կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1995 թ. ծնված Արման Խնկոյանը տեղում մահացել է, իսկ 1997 թ. ծնված Էդուարդ Դանոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: