ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպտիչը մեկ այլ կողոպուտ էլ էր հեղինակել

14.08.2014 12:41 Կողոպուտ

Հուլիսի 26-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վաղարշյան փողոցի թիվ 18 շենքի մոտ անհայտ անձը քաշել-պոկել է 1963 թ. ծնված Լուսիկ Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է օգոստոսի 4-ին մեկ այլ կողոպուտ կատարելու համար բերման ենթարկված, 1984 թ. ծնված Էդգար Գ.-ն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: