Մեկ կին և երկու տղամարդ. երեքն էլ՝ ծեծի մեղադրանքով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Մարկվարտի փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Հայկանուշ Գ.-ին, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 18-ին, Բատիկյան փողոցի թիվ 16 տան մոտ հայտնաբերել են 1982 թ. ծնված Արտակ Գ.-ին, ով սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Կարեն Ղ.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: