Մեկը գողության փորձի, մյուսը` գողության մեղադրանքով
Ոստիկանության Նոր Նորքի և Կենտրոնականի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հունիսի 24-ին, ժամը 13.20-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը հունիսի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունիսի 24-ին, ժամը 17.20-ին, Երևանի Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սամվել Վ.-ին, որը հունիսի 12-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: