ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեկը` խուլիգանության, երկուսը` խարդախության մեղադրանքներով

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օրերս Դիլիջանի տներից մեկից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օրերս Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից բերման են ենթարկել 1952 թ. ծնված Սամվել Պ.-ին, որը ապրիլի 10-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օրերս Վանաձորի Տիգրան ՄԵծի պողոտայի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Պարգև Պ.-ին, որը հունիսի 24-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: