1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեկը վեցի դեմ

Հուլիսի 31-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 1971 թ. ծնված Գարսևան Ղ.-ն՝ «գլխի ճակատային մասի կտրած-պատռված վերքեր, գագաթային շրջանի պատռված վերքեր, աջ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1994 թ. ծնված Սերյոժա Ղ.-ն` «ձախ նստատեղի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, 1992 թ. ծնված Գրիշա Զ.-ն` «աջ ազդրի միջին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Էդմոնդ Ղ.-ն` «ձախ նախաբազուկ դաստակի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, 1991 թ. ծնված Թամարա Մ.-ն` «ձախ այտոսկրի սալջարդ արյունազեղում» ախտորոշմամբ և 1971 թ. ծնված Արթուր Մ.-ն` «քթոսկրի կոտրվածք` առանց տեղաշարժի» ախտորոշմամբ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1985 թ. ծնված Էմիլ Կ.-ն Գավառի Նարեկացու փողոցում վիճաբանել է նշված անձանց հետ և ծալովի դանակով, բռունցքով և օդամղիչ ատրճանակի բռնակով հարվածներ հասցրել նրանց` պատճառելով վնասվածքներ:
Էմիլ Կ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է   ծալովի դանակով մարմնական վնասվածքներ պատճառել Գարսևան, Սերյոժա և Էդմոնդ Ղ.-երին, Գրիշա Զ.-ին, Թամարա Մ.-ին ու Արթուր Մ.-ին: Նաև ներկայացրել է օդամղիչ ատրճանակը:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: