Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է փամփուշտներ և ձեռքի նռնակ` պայթուցիչով
30.04.2014 10:55
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ապրիլի 28-ին, ժամը 09.55-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ռազմամթերք է թողել Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` կիսաքանդ շինության մոտ գտնվող ծառի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի` 228, 9 մմ տրամաչափի 15 փամփուշտ և «ՌԳՆ» տեսակի ձեռքի նռնակ` պայթուցիչով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: