ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեկնարկել է «Անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն» խորագրով միջոցառումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

06.09.2018 18:15 Նորություններ
Մեկնարկել է «Անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն» խորագրով միջոցառումը  (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը և մի շարք կամավորներ հերթապահություն իրականացրին մայրաքաղաքի թիվ 28, 37, 88 և 22 դպրոցներում և հարակից տարածքներում։
Աշխատանքներ տարվեցին ուսուցիչների, ծնողների և դպրոցականների հետ։ Երեխաներին պարզաբանվեցին ճանապարհային անվտանգության որոշակի կանոնններ, իսկ վարորդ-ծնողներին բաժանվեցին թռուցիկներ՝ երթևեկության անվտանգության վերաբերյալ։
Ի դեպ, կամավորները հերթապահություն են իրականացնում ոստիկանության ծառայողների հետ միասին, ինչը ևս մեկ անգամ ամրապնդում է հասարակություն-ոստիկանություն կապն ու իրավապահ համակարգի հանդեպ վստահությունը։
Հիշեցնում ենք, որ ծրագիրը բաց է բոլորի համար։ Ցանկացողները կարող են դիմել ոստիկանության հասարակական խորհրդին և դառնալ կամավորներ, որոնք դպրոցների մերձակայքում ոստիկանների հետ կիրականացնեն աշխատանք երթևեկության անվտանգության ուղղությամբ: