Հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հոկտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 40-ամյա Գևորգ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
