Մեղադրանքը՝ յուրացնելը կամ վատնելը
27.05.2016 11:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 26-ին, ժամը 15.15-ին, Երևանի Ներսիսյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Էդուարդ Ն.-ն, ով մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: