ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով

Հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 12-ին Բագրատաշենի սահմանային հատման կետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա Նառա Գ.-ն: Նա ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի (Համակարգչային հափշտակությունը) մեղադրանքով:
Նառա Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: