Հետախուզվում էր խարդախությունների մեղադրանքով
28.06.2024 12:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով հունիսի 27-ին բերման էին ենթարկել 22-ամյա Մուշեղ Գ.-ին: Պարզվել է, որ նա հունիսի 7-ից խարդախությունների մեղադրանքով հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մուշեղ Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: