ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեղադրանքը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 12.00-ին, Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ գետնանցումում գործող խանութների մոտից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արմեն Բ.-ն, որը 2013 թ. հոկտեմբերի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: